-
16.11.2013|
13:21
Աղվերանում այս օրերին ընթացող «Թափանցիկությունը և հաշվետվողականությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության գործունեության կարևոր սկզբունքներ» թեմայով սեմինարի ժամանակ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը նշեց, որ մինչև 2018թ. աշխատում են անցնել բուհական համակարգում որակի ապահովմանը, որը կարող է հիմք դառնալ միջազգային հավատարմագրման անցնելու համար: Նա հիշեցրեց, որ 2011 թ. ՀՀ կառավարությունը հաստատել էր բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարությունը:
-
16.11.2013|
13:16
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից հայտարարված բաց դռների օրվա շրջանակներում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունել է շուրջ երկու տասնյակ անհատ տաքսու վարորդների և տաքսի ծառայությունների ներկայացուցիչների:
-
16.11.2013|
12:26
Գիտնականները բացահայտել են, թե ինչու է երիտասարդների մոտ վերքն ավելի արագ բուժվում, քան ծեր մարդկանց մոտ: Թվում է, թե վերջապես գտնվել է շատերին հուզող հարցի պատասխանը: Գիտնականները կարծում են, որ բացահայտումը կօգնի վերքի ապաքինման համար մշակել ավելի արագ ներգործող դեղամիջոցներ, ինչպես նաև «լույս սփռել» ծերացման գործընթացի վրա:
-
16.11.2013|
12:20
Մոսկվայի հանրային պալատը պատրաստվում է դիմել կրթության վարչություն` առաջարկելով, որպեսզի մանկապարտեզների և դպրոցների համար մշակվի էթնիկական խնդիրներին առնչվող ծրագիր: Այս մասին հայտարարել է կոմիտեի պետի տեղակալ, ազգությունների, միգրացիոն քաղաքականության և կրոնի հարցերով պատասխանատու Մարիա Կոտովսկայան: Վերջինիս խոսքով, մանկապարտեզներում և դպրոցներում կիրառվող ծրագրի նպատակն է «ոչ» ասել ազգային փոքրամասնությունների միջև եղած տարաձայնություններին, կամ այլ կերպ ասած` ուժը կորցրած ճանաչել էթնիկ «հակամարտությունները»:
-
16.11.2013|
12:14
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի տարածքի վրայով թռչող օդանավի ուղևորը բացել է հետևի մասի դուռն ու ընկել օվկիանոսը 609 մ բարձրությունից, Մայամիից 9 կմ հեռու:
-
16.11.2013|
12:12
Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան նոյեմբերի 17-ին ներկա չի լինի Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը:
-
16.11.2013|
12:10
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վարկանիշը անկասելի արագությամբ սլանում է վար, վերջին սոցհարման արդյունքներով նրա գործունեությանը հավանություն է տալիս ֆրանսիացիների 15 տոկոսը, իսկ իրենց «անհավանությունը» ֆրանսիացիներն արտահայտում են ավելի բուռն` պահանջելով նախագահի հրաժարականը և արտահերթ ընտրություններ:
-
16.11.2013|
12:06
Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դենիել Բերը ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է նոր խթան հաղորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ «Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի նախագահների մտադրությունը՝ հանդիպում անցկացնելու և հակամարտության լուծմանն ուղղված հետագա քայլերը քննարկելու համար»,-ասել է նա։
-
16.11.2013|
12:04
Անկարայում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հանդիպման մասին TRT Haber-ը հաղորդել է Աբդուլա Գյուլի խոսքերը. «Քննարկվել է նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ադրբեջանական գրավյալ հողերի ազատագրման հարցը, որը Ադրբեջանի և Թուրքիայի համար ազգային հարց է»:
-
16.11.2013|
12:01
Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կոչ է արել համարձակ լինել և ստեղծագործական մոտեցում ցուցաբերել: